
Հին Հալեպի ուտեստներ
Հին Հալեպի յուրահատուկ ուտեստները նոր մթնոլորտում

Արևելյան ուտեստներ
Ուտեստներ պատրաստված Տիկին Հասմիկի յուրահատուկ բաղադրատոմսով

Ամենաջերմ միջավայր
Ամենաջերմ ընտանեկան և ընկերական ընթրիքները անցկացվում են այստեղ

Յասմին ռեստորան
Տիկին Հասմիկը մեր ռեստորանի համն ու հոտն է ու մեր յուրահատուկ բաղադրատոմսերի հեղինակը:
Մեր ռեստորանային բիզնեսը սկսեցինք ընդամենը 4 սեղանով։ Նոր տարածքում խոհանոց ունեինք, որտեղ էլ արդեն օգնական ունեցա։ Այսպես աշխատեցինք չորս տարի։ Շինությունները քարաշեն չէին, ամռանը շոգ էր, ձմռանը՝ ցուրտ։ Մշտական հաճախորդները քաջալերում էին, որ պետք է զարգանալ, ավելի լավ տեղում աշխատել։
5 տարի առաջ որոշեցինք տեղափոխվել Փարպեցի 26 հասցե եւ բացեցինք Yasmine Restaurant-ը, սկզբից էլ խնդիր չունեցանք, որովհետեւ հաճախորդները շարունակեցին նաեւ այս ռեստորան այցելել։
Ռեստորանում մատուցում ենք ավանդական ճաշեր։ Մեր հյուրերն այստեղ ճաշակում են այն ամենը, ինչ տարիներ շարունակ պատրաստել եմ երեխաներիս եւ ամուսնուս համար։ Պատրաստման եղանակները հիմնականում մորիցս եմ սովորել։ Ռեստորանը բացվում է առավոտյան 11-ին։ Սիրիական խոհանոցը նախաճաշի տեսակներ շատ ունի։ Առավոտյան մեզ մոտ գալիս են «Ֆուլ» ուտելու, որը չորացած բակլայով, թթու համեմունքով, սխտորով ուտեստ է։ Հատուկ համ ունի։ Ինչպես Հայաստանում ընդունված է խաշը, այնպես էլ սիրիահայերը «Ֆուլն» ուտում են առավոտյան։ Երբեմն այն թթու համով ենք պատրաստում, երբեմն էլ թահին ենք ավելացնում եւ տեղացիների համար ավելի ընդունելի համ է ստացվում։
Այս ռեստորանը մեր տունն է եւ մեր հաճախորդերը, կարծես, մեր տան հյուրերն են։ Ինչպես տանն ենք ճաշում, նույնը մատուցում ենք եւ ամեն ինչին ուշադիր ենք։ Ես, ամուսինս, տղաս, նրա կինն ու թոռնիկս ամեն օր այստեղ ենք, հետեւում ենք, թե հաճախորդին ինչ է հրամցնում, սիրալիր ընդունում ենք նկատողությունները, կարծիքները։ Ուզում ենք միշտ լավ գնահատանք ստանալ։

Հին հայկական խոհանոցի յուրահատուկ համերը նոր մթնոլորտում
Ընկերների և ընտանիքի հետ հավաքվելու ամենալավ ժամանակն արդեն եկել է։ Իսկ Յասմին ռեստորանն անհամբեր սպասում է ձեզ ջերմ մթնոլորտում՝ տնական և թարմ հումքից պատրաստած ուտեստները վայելելու համար։